Առաջարկում եմ, որպեսզի Ազատությունը շատ չտանջվի և հաղորդաշար բացի` «100 պատճառ, թե ինչու է ամեն ինչում մեղավոր Հայաստանը Լևոն Զուրաբյանի հետ». Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Այսօր Ազատություն ռադիոկայանի երկու տեսանյութ դիտեցի:

Առաջինը Լևոն Զուրաբյանի հարցազրույցն էր, որում սույն շատ պետականամետ գործիչը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանը չի կատարել Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը:

Երկրորդը Ազատության ռեպորտաժն էր` նվիրված ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի որոշ հայտարարությունների, և այս ռեպորտաժում, այո` գուշակեցիք, կրկին Լևոն Զուրաբյանը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը տեղի է ունեցել, քանի որ Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի (կնքված 1991 թվականին) հիման վրա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Առաջարկում եմ, որպեսզի Ազատությունը շատ չտանջվի և հաղորդաշար բացի` «100 պատճառ, թե ինչու է ամեն ինչում մեղավոր Հայաստանը Լևոն Զուրաբյանի հետ»:

Համոզված եմ, որ հաղորդաշարին մշտապես սիրով կհյուրընկալվեն Էդմոն Մարուքյանը, Ռոբերտ Քոչարյանը, Մարգարիտա Սիմոնյանը, Վլադիմիր Սոլովյովը և այլք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ