Գյումրին հնարավորություն ունի ընտրել լավ քաղաքապետ ու վերացնել անորոշությունները

Գյումրին հնարավորություն ունի ընտրել լավ քաղաքապետ ու վերացնել անորոշությունները
Արդեն երկար տարիներ է, ինչ Գյումրին չունի լիարժեք քաղաքային իշխանություն: Կոալիցիոն իշխանությունը, որը միտված էր կարգավորելու նախորդ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, ցավոք, չկատարեց իր առջև դրված խնդիրները:
Հիմա Գյումրին ու գյումրեցին 100 տոկոսանոց հնարավորություն ունեն ընտրելու միակուսակցական իշխանություն, որը համագործակցելով կառավարության հետ՝ կլուծի իր առջև դրված խնդիրները: Կառավարության մասնակցությամբ և աջակցությամբ անցած յոթ տարիներին բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Բայց ինչպես և մյուս համայնքներում, դեռ շատ անելիք կա

Իսկ ինչու՞ գյումրեցին պետք է ընտրի ՔՊ-ի թեկնածու ՍԱՐԻԿ Մինասյանին՝ Մեր Սարիկին:
— Սարիկ Մինասյանը Հեղափոխության գաղափարների կրող մարդ է:
— Աշխատասեր է: Հատկապես վերջին տարիներին ղեկավարելով Միասնական սոցիալական ծառայության Գյումրու գրասենյակը՝ կարողացել է ապացուցել, որ խարդախությունների գնացող չէ, պայմանավորվածությունների տրվող չէ, միջոցները արդյունավետ ծախսելու կողմնակից է:
— Հարգված է Գյումրու տարբեր շրջանակների կողմից՝ դպրոցից մինչև բակ ու փողոց, կոմունալի ծառայողից մինչև բարձր պաշտոնյաներ:
— Քիչ խոսում է, շատ գործում, ինչի մասին վկայում են Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնում իր արված բազմաթիվ աշխատանքները:

 Կրիմինալ չէ, խամաճիկ չէ, ծանր ծով տղա է:
Կոչս է՝ ակտիվ հետևել քարոզարշավին, չհոգնել, չտրվել մեդիաաղմուկներին ու ստերին, միշիկխանան, նախկին ու ներկա կրիմինալը, այլ դրածոներ պետք է արժանի պատասխան ստանան գյումրեցուց՝ քվեով: Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Գյումրին էլ ավելի է ծաղկելու ու լավ քաղաքագլուխ է ունենալու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ