Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի հանդիպման շրջանակներում զրուցել են ունեցել: Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունն Ուկրաինային։
Այս մասին Զելենսկին հայտարարել է լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք զրույց ունեցանք: Դա շատ լավ խոսակցություն էր Կանադայի գլխավորած G7 հանդիպման շրջանակում: Մենք մեծ հույս ունենք, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել մեզ, ինչպես մյուս գործընկերները: Իհարկե, մենք չպետք է կորցնենք Եվրոպայի և ԱՄՆ-ի այս միասնությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։