Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների:
Մեքենան մի քանի անգամ ազդանշան է տվել, սակայն ԱՄՆ նախագահը դուրս չի եկել ֆրանսիացի գործընկերոջը դիմավորելու։ Մակրոնը իջել է մեքենայից, նրան դիմավորել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մոնիկա Քրոուլին։
«Ոչ մի պաշտոնական ընդունելություն Էմանուել Մակրոնի համար Սպիտակ տուն ժամանելուն պես: Սա պատկերացում է տալիս Վաշինգտոնի համար Ֆրանսիայի կարևորության մասին»,- X-ի իր միկրոբլոկում գրել է RFI ռադիոլրագրող Դեյվիդ Թոմփսոնը:
Միջազգային լրատվամիջոցները ենթադրում են, որ դրանք վերաբերելու են Ուկրաինայում պատերազմի դադարեցման հեռանկարներին:
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև լարվածության ֆոնին: