ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նոր կանոններ սահմանել, որոնք հնարավորություն կտան անօրինական միգրանտներին արտաքսել երկրից՝ վարակիչ հիվանդությունների տարածման ենթադրյալ սպառնալիքի պատճառով։
«Որպես հիմք ընդունելով մտավախությունը, որ անօրինական միգրանտները կարող են տարածել վարակիչ հիվանդություններ, օրինակ այնպիսին, ինչպիսին տուբերկուլյոզն է, ԱՄՆ Առողջապահության ննախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը պատրաստվում է հրամանագիր արձակել, համաձայն որի ներգաղթյալները, որոնք անօրինական ճանապարհով փորձում են ԱՄՆ մուտք գործել, կհամարվեն հանրային առողջության համար սպառնալիք։ Նոր հրամանագրով իրաավասու մարմիններին լիազորություն կտրվի, առանց օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, արտաքսել միգրանտներին Միացյալ Նահանգներից»,- հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:
Նախընտրական շրջանում Թրամփը բազմիցս հայտարարել է անօրինական ներգաղթի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, իսկ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել էր, որ սկսում է միլիոնավոր միգրանտների վտարման գործընթաց։