Համընդհանուր հայտարարագիր լրացրած 2486 քաղաքացի ետ է ստացել 232 մլն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 2486 քաղաքացի ետ է ստացել 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հունվարի 1-ից մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 2486 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 861 քաղաքացի) ետ է ստացել 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +79 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.4 հազար դրամ է (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ -600 դրամ)»,- ասվում է գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ