Սահմանադրության փոփոխության քննարկումները սկսվել էին մինչև պատերազմը. անլուրջ է դա կապել Ալիևի հետ

«Սահմանադրության փոփոխության քննարկումները սկսվել էին մինչև պատերազմը, ու անլուրջ է դա կապել Ալիևի հետ»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը առ այն, որ անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունում։

Պատգամավորը նշեց, որ նախկինում Սահմանադրության փոփոխությունները եղել են իշխանական համակարգի թելադրանքով, ու պետական կառույցները լծվել են այդ խնդիրը լուծելուն. «Մեր գերխնդիրն է ընդունել այնպիսի Սահմանադրություն, որ այն լինի հանրային սեփականություն»։

Ինչ վերաբերում է հարևանների հետ հարաբերություններին, Բագրատյանը նշում է, որ հենց մեր հարևան 4 երկրների հետ պետք է համագործակցենք ՀՀ անվտանգությունը ամրապնդելու համար. «Այդ հարևանների միջոցով ենք մենք շփվում աշխարհի հետ։ Եթե, օրինակ, մենք կարողանանք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, ապա Եվրոպա գնալու հնարավորությունը կմեծանա»։

Բագրատյանի խոսքով՝ հնարավորինս շատ երկրների հետ փոխհարաբերությունները ՀՀ-ին ազատում են որևէ կենտրոնի գերազդեցությունից, մենաշնորհային ազդեցությունից։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ