Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, սակայն «նոր շնչառական ճգնաժամեր չեն նկատվում»,- ասվում է Վատիկանի տարածած հայտարարության մեջ: 88-ամյա քահանայապետը նախկինի պես թթվածնային թերապիա է ստանում և արյան փոխներարկման ընթացակարգեր անցնում:
Վատիկանը հավելել է, որ «արյան որոշ հետազոտություններ ցույց են տվել թեթև երիկամային անբավարարություն, որը վերահսկելի է»: Հռոմի Պապը «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 14-ին՝ օրեր շարունակ շնչառության հետ կապված դժվարություններ ունենալուց հետո: Սկզբում բուժել են նրա բրոնխիտը, ապա ախտորոշել երկկողմանի թոքաբորբ: