❗Միխայիլ Գալուստյանն ընդգրկվել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 16-րդ փաթեթում։
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շուրջ։
Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ պատժամիջոցները ներառում են առաջնային ալյումինի ներմուծման արգելքը: Առանձին պատժամիջոցներ են սահմանվում «ստվերային» տանկերային նավատորմի 73 նավերի նկատմամբ, որոնք օգտագործվում են նավթի առևտուր իրականացնելու համար՝ շրջանցելով սահմանափակումները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պատժամիջոցների կարող են ենթարկվել 15 ռուսական բանկեր, այդ թվում՝ Uralsib-ը և Tochka-ն։
Ըստ Reuters-ի՝ պատժամիջոցների կենթարկվեն ընդհանուր առմամբ 48 ֆիզիկական եւ 35 իրավաբանական անձինք։