Կենդանակերպի ամենահավատարիմ նշանը դա ․․․

Կենդանակերպի նշանների շարքում Կշեռքները համարվում են ամենահավատարիմը: Կշեռքները մակերեսային հարաբերություններ չեն սիրում, ցանկանում են, որ ամեն բան իրական լինի:

Կշեռքի հետ հարաբերություններ կառուցելիս ինքներդ ձեզ հարց տվեք՝ արդյոք ձեզ անհրաժե՞շտ են երկարատև հարաբերություններ. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում ժամանակ վատնել անլուրջ բաների վրա:

Սիրում են երջանկացնել մարդկանց: Կշեռքներն անկեղծորեն ուրախանում են, երբ կարողանում են ինչ-որ բանով ուրախացնել մարդկանց: Նույնիսկ երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ի վիճակի են օգնելու միայն մի մարդու, նրանք դա կանեն առանց հարցեր տալու:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը պատրաստ է ձեզ նվիրել ամբողջ սերը, և փոխարենը միայն սեր ու աջակցություն է ցանկանում ստանալ: Նա կանի հնարավոր ամեն բան՝ ձեզ օգնելու համար նույնիսկ ամենաբարդ իրավիճակում:

Անհույս ռոմանտիկ են: Կշեռքներն ամենայն ուշադրությամբ լսում են՝ ինչ եք ասում, ուշադրություն դարձնում ամենին, ինչը ձեզ հաճույք է պատճառում: Նրանք ձեզ հետ կխոսեն ձեր հույսերի, երազանքների մասին, երբեք չեն դադարի փորձել ձեզ երջանկացնել:

Չեն սիրում կոնֆլիկտներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են տեսնել խնդրի երկու կողմը, չեն շտապում եզրահանգումներ անել: Նրանք հավատում են արդարությանը, իրավիճակի խաղաղ կարգավորմանը, մինչև վերջ խուսափում են կոնֆլիկտից, որքանով դա հնարավոր է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ