Հայտնի է մարտի տոնական և ոչ աշխատանքային օրերը

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն։ Այն ոչ աշխատանքային օր է: Նշենք, որ այս տարի մարտի 8-ը շաբաթ օր է:

Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսինքն՝ մարտի 7-ին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:

Բացի այդ, մարտի 3-ին մեկնարկում է Մեծ պահքը։

Մարտի 2-ի Բուն Բարեկենդանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ