Արտաքին արհեստական միջամտությունները, դրա հետևանքները, ինչպես չդառնալ զոհ. մանրամասնում է մասնագետը. տեսանյութ

Բոտոքս, ֆիլեր, ձգված հայացք, կամ ինչպես այժմ են անվանում՝ ֆոքսայս, հաստ ու հյութեղ շուրթեր, կնճիռների վերացում, ներարկումային պրոցեդուրաներ և այսպես շարունակ:

Իրական ցանկությո՞ւն, թե՞ դարի թելադրանք, չափի զգացողության բացակայությո՞ւն, թե՞ նրբության ընդգծում: Սրանք հարցեր են, որոնք առաջանում են յուրանքաչյուրի մոտ, երբ համացանցը պայթում է էսթետիկ միջամտությունների լուսանկարներով և կոսմետոլոգների բում առաջարկներով:

Մինչ շտկման ու գեղեցկացման անհագ ցանկության իրականացման գնալը, սակայն, պետք է իմանալ, որ հղիության, կրծքով կերակրման շրջանում, քաղցկեղային հիվանդությունների, գերճնշման, շաքարային դիաբետի և խրոնիկ հիվանդությունների դեպքերում արգելվում է որևէ պրոցեդուրայի իրականացումը:

Այս և թեմայի հետ առնչություն ունեցող այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է կոսմետոլոգ Ալինա Հարությունյանի հետ, որը կարող եք դիտել ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ