Գյումրիում արված և մեկնարկող աշխատանքների մասին՝ թվերով:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու վիճակագրություն հրապարակել:
2021-2024 թվականներին Գյումրիում սուբվենցիոն ծրագրով իրականացվել է թվով 12 ծրագիր՝ 8.2 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 4 միլիարդ դրամը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է։
Վերանորոգվել է թվով 10 մանկապարտեզ, հիմնանորոգվել են մի քանի տասնյակ համայնքային փողոցներ, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել 10 ավտոբուս։
Պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է թարմացնել համայնքի կոմունալ ավտոպարկը։
Շուտով կսկսվի Գյումրու Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցումը։
Բարեկարգվել և շարունակվում են բարեկարգվել այգիներ ու պուրակներ։
2021 թվականին Գյումրիում ավելի քան 171 միլիոն դրամ արժեքով կառուցվել է Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը, նորոգվել է «Զանգակ» մանկապարտեզը` 194 միլիոն դրամ արժեքով։
Նշված ժամանակահատվածում վերանորոգվել են նաև Գյումրու Խանջյան, Չայկովսկու, Տերյան և Նալբանդյան փողոցները, Հաղթանակ պողոտան:
Ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի կառուցումը։
2022 թվականին շուրջ 120 միլիոն դրամով նորոգվել է Գյումրի Կապս-Ամասիա ճանապարհը։