Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե խոսքը համազգային ողբերգության չվերաբերեր։ Արցախի հանրապետության կազմալուծման «հրամանագրի» համար կոլեկտիվ իրավական պատասխանատվությունը կրող խմբավորումներից մեկի’ «Պատիվ ունեմ» — ի պատգամավորը լալահառաչ տեքստ է գրել 88թ. սկսված Ղարաբաղյան շարժման մասին։ Իր խմբակցության ղեկավարն էլ իրեն պատվավոր չեկիստ է համարում։
Իսկ չեկիստները պայքարում էին Ղարաբաղ շարժման դեմ’ դրսից ու ներսից’ իրենց ագենտներով։
Իր չեկիստ ղեկավարն էլ 2020թ. լքել էր Արցախը պաշտպանելու իր պատասխանատվության գոտին’ Շուշին։
Իսկ նոյեմբերի 10-ից հետո ավելի ճիշտ էր համարում ամբողջ Արցախը թշնամուն զիջելը, քան թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նրա մի հատվածը պահելը…
Եթե պատիվ ունենային’ առնվազն կլռեին…