Սահմանազատումն այսօրվա դրությամբ բանակցային գործընթացի միակ հատվածն է, որ շոշափելի արդյունքներ ունի. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։ Որքանո՞վ եք սրանք իրատեսական համարում Բաքվի նորանոր պահանջների համատեքստում՝ (Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ ՄԽ լուծարում): Այս համատեքստում Դուք խաղաղության պայմանագիրը որքանո՞վ մոտ ու հնարավոր եք համարում, և ինչպիսին է Ձեր դիտարկումը սահմանազատման ընթացքի հետ կապված։

«Ռադիոլուրին» տված բացառիկ հարցազրույցում իրեն ուղղված հարցին ի պատասխան, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին սահմանազատման աշխատանքը դրական է գնահատել:

«Սահմանազատման աշխատանքը շատ դրական և շատ կոնկրետ է։ Ի դեպ, այսօրվա դրությամբ սա բանակցային ընդհանուր գործընթացի միակ հատվածն է, որ շոշափելի արդյունքներ է տվել։ Ես զրույցներ եմ ունեցել սահմանամերձ քաղաքների ու գյուղերի բնակիչների հետ, որոնց համար էլ է դրական ու ցանկալի՝ հստակ իմանալ, թե իսկապես որտեղ է սահմանը։ Սա դրական գործընթաց է, որը պետք է շարունակվի։

Բայց, բնականաբար, պետք է շարունակել նաև բանակցային գործընթացը, որովհետև ամբողջական լուծման համար պետք է լինեն մի կողմից խաղաղության համաձայնագիր, մյուս կողմից՝ հստակ սահմաններ»,- ասել է դեսպանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ