Փետրվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Մադո Վարդանյանը իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ՝ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից մեկը տեղափոխվել է Երևանի հիվանդանոց։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով «Opel Combo»-ի վարորդ Մ․ Վարդանյանը, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում և ավտոմեքենայի անվադողերը եղել են ամառային։