Պերուում փլուզվել է առևտրի կենտրոններից մեկի տանիքը, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ առնվազն 80-ը։
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին տեղեկություն է տարածել երկրի ՆԳՆ-ն։
«Ոստիկանության աշխատակիցներն ու հրշեջները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Տրուխիլիոյի առևտրի կենտրոնի ֆուդ-կորտի տանիքի փլուզման տարածքում»,- ասվում է զեկույցում։
Դեպքի վայրում աշխատում են դատախազության աշխատակիցները, պարզվում են ողբերգության պատճառները։