Առաջին անգամ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը «կրիտիկական» է բնութագրվել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը արյան փոխներարկում է ստացել, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Վատիկանը շաբաթ օրը հայտարարել էր, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը վատացել է, և առաջին անգամ նրա վիճակը բնութագրել է որպես «կրիտիկական»:

Նշվում է, որ Պապը գիշերը հանգիստ է անցկացրել շնչառական նոպայի և երկկողմանի թոքաբորբի պատճառով վատթարացող վիճակից հետո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ