Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը ափսոսանք է հայտնել BBC News-ի ադրբեջանական գրասենյակի փակման առնչությամբ։
Այս մասին Ադրբեջանում Ֆրանիսայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ:
«BBC-ի կողմից ադրբեջաներեն ծառայությունների մատուցումը հարգանքի և հետաքրքրության նշան էր ադրբեջանական ժողովրդի և մշակույթի նկատմամբ։ Սա իսկապես տխուր է։ Ֆրանսիան գիտի, թե ինչով է պարտական BBC-ին»,-գրել է Անն Բուայոն: