Վարդան Ղուկասյանը բացահայտեց իր և բոլոր նախկինների փորացավը

Օրերս ոստիկանությունը ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և վերջինիս թիկնապահին։ Ժամեր անց ոստիկանությունից դուրս գալուց հետո Վարդան Ղուկասյանը քրեական ենթամշակույթին հատուկ լեքսիկոնով դժգոհում էր մարդու իրավունքների խախտումից և ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումից։ Քրեական տարբեր պատմությունների մեջ պարբերաբար հայտնված նախկին քաղաքապետը վստահ էր, որ փորձ է արվում իրեն վախեցնելու ու նշում, որ չի ստացվելու՝ սպառնալով ու գլուխ գովելով, որ կարող է հենց այդ պահին կացինով իր ձեռքը կտրել։ Նաև ասաց, որ մտադիր էր անհրաժեշտության դեպքում ոստիկանության շենքի երկրորդ հարկից նետվել։ Մենք չենք կասկածում, որ Վարդան Ղուկասյանը կարող էր նման վարք ցուցաբերել՝ հաշվի առնելով տարիներ առաջ հրապարակված այն փաստաթուղթը, ըստ որի Ղուկասյանը տառապում է «պսիխոպատիայով»։ Ի դեպ նա բանակում էլ չի ծառայել, և Ղուկասյանի կառավարման տարիները հիշողները կվկայեն խոսակցությունները, թե վերջինս բանակում չի ծառայել «խելռի թուղթ» ունենալու բերումով։

Հատկանշական էր նաև այն, որ Վարդան Ղուկասյանը ժողովրդավարության և արդար ընտրությունների կողմնակից է։ Ավելին՝ այդ իմաստով ևս Ռոբերտ Քոչարյանի գաղափարակիցն է։ Այո, այո՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, որի վերընտրվելն այնքան խնդրահարույց էր, որ իր վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական դատարանն անգամ ստիպված եղավ ընդունել ընտրությունների խնդրահարույց լինելու հանգամանքը ու որոշեց, որ մեկ տարի անց պետք է անցկացնել վստահության հանրաքվե, որը, բնականաբար, «ժողովրդավարության ջատագով» Ռոբերտ Քոչարյանը չիրականացրեց, իսկ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառեց, որը մարտի մեկից հետո ամենադաժաններից էր՝ Սարի թաղի դեպքերի հետ մեկտեղ։ «Ձայն բազմաց, ձայն Աստծո», — հայտարարեց Վարդան Ղուկասյանը, ապա բացահայտեց քաղաքականություն վերադառնալու և քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու գլխավոր նպատակը․ ունեցվածքը փրկելը։ Դե ինչպես և բոլոր նախկինները՝ իր սիրելի Քոչարյանի գլխավորությամբ։

«Ինձանից հեռու մնացեք։ Ես խելոք մնացել էի։ Դուք արեցիք, որ ես եկա քաղաքականության մեջ։ Դուք եք արել։ Ունեցվածքիցս բռնած, սաղ ժողովրդի ունեցվածքից, բռնում սաղ խլում եք ։ Այ ջեբկիրներ, ի՞նչ եք ուզում ժողովրդից, թողեք հանգիստ ապրենք»։

Ահա ողջ կռիվը, որը շատ ազնիվ կերպով և ոչ միայն իր համար, այլ բոլորի փոխարեն բացահայտում ու բարձրաձայնում է Գյումրիի նախկին քաղաքապետը՝ թողեք հանգիստ ապրենք, մի կպեք մեր ունեցվածքին, թողեք վայելենք թալանվածը։

Ու քանի դատախազությունը, հակակոռուպցիոն դատարանում ապօրինի գույքի բռնագանձման գործերը մոտենան իրենց հանգուցալուծումներին, այնքան ավելի բարձր են լսվելու նախկինների ձայները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ