Ըմբշամարտիկ դառնալու համար էլ պետք է լավ սովորել. վարչապետը շրջայց է կատարել Փոքր Վեդիի դպրոցում. տեսանյութ

Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդի համայնքում շահագործման հանձնված նոր դպրոցի բացման արարողությանը:

Վարչապետը սոցցանցերի իր էջերում նոր տեսանյութ է հրապարակել դպրոցում իրականացրած շրջայցից:

Վերջինս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և դպրոցի տնօրենի հետ շրջել է դասասենյակներով ու կաբինետներով, ծանոթացել մարզադահլիճի, ներառական կրթության սենյակի պայմաններին: Վարչապետը նաև կարճ զրույց է ունեցել մի քանի աշակերտի հետ, հետարքրվել ապագայի հետ կապված նրանց ցանկություններով:

Տղաներից մեկը հայտնել է, որ ցանկանում է ըմբշամարտիկ դառնալ, ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հորդորել է լավ սովորել, հատկապես՝ օտար լեզուներ:

«Ըմբշամարտիկ դառնալու համար էլ պետք է լավ սովորել»,- ասել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ