Որոշ մարզերում գիշերային ժամերին կդիտվի -27, -28 աստիճան ցուրտ, լեռնային շրջաններում՝ բուք, ուժգին քամի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ, 25-ին՝ 17-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս՝ 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՀՀ մարզերում՝

Երևանում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ