Լոռու և Սյունիքի բոլոր ավտոճանապարհները բեռնատարների համար փակ են, ՀՀ բազմաթիվ հատվածներ՝ դժվարանցանելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ (Հ-38), Նոյեմբերյան-Իջևան (Մ-16), Բերդ-Իջևան (Հ-37) ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ բեռնատարների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մ-3-ից Շենկանի գյուղ տանող ավտոճանապարհները և Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիլիջանի ոլորանները (Մ-4) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Քաջարան, Գորիս, Կապան, Եղեգնաձոր և Վայք քաղաքներում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հայրենյաց և Լանջիկ գյուղերի հատվածում, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին բուք է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ