Երբ հասկանում ես, որ այստեղ երկրորդ պլանի դերասան մնալդ երկար չի տևի, հավաքում ես իրերդ ու գնում Իսպանիա․ Վարդանյան

Երևան քաղաքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն ավագանու անդամ Քրսիտինե Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ես էլ ասում եմ ուրա չկա

Երբ ամիսներ շարունակ փողոցից փողոց ես ընկնում՝ կեղծ ժպիտով, կեղծ մտահոգությամբ, մոլորեցնելով մարդկանց , մանիպուլացնելով, ստելով (հիշենք «լացող տատիկին»), մարդկանց համոզելով, թե քաղաքային իշխանությունը ուղեվարձը 100֏-ից դարձնում է 300֏, ու հորինածդ ստի ֆոնին ստորագրություններ կորզում…

Երբ ամիսներ շարունակ լայվեր ես անում, բոյկոտի կոչ անում ՝ իբր 100֏ -ից ավել երթևեկելու համար գումար չտան, շատ լավ հասկանալով, որ դա հնարավոր չէ, որովհետև ինքդ էլ ես խոստովանել դեռ քաղաքապետի պաշտոնին նստելուց երեք րոպե անց, որ գազելի գնով ավտոբուս չես պահի, ու իրականում թքած ունես, թե մարդիկ կերթևեկեն, թե ոչ, քո միակ նպատակը քաղաքական դիվիդենտներ հավաքելն է, գուցե տենց պատվեր ես ստացել …

Երբ բոյկոտի օրը մի քանի ժամ դերասանություն ես անում փողոցում (դե, վաղուց ես խառնել իրականությունն ու բեմական խաղը), իսկ հաջորդ օրվանից պարզապես «թռնում» հետևորդներիդ վրայից, որովհետև հասկանում ես, որ համացանցում դաստեքով լայք ստանալը մի բան է, իսկ իրական կյանքում տասը լայքի չափ զանգված հավաքելը՝ լրիվ այլ…

Ու երբ հասկանում ես, որ այստեղ երկրորդ պլանի դերասան մնալդ երկար չի տևի, հավաքում ես իրերդ ու գնում Իսպանիա՝ այնտեղ շարունակելու նույն չստացված շոուն…

Հետաքրքիր է, մարդ ո՞նց կարող է վարչապետ դառնալու հավակնություն ունենալ, երկիր ղեկավարելու մասին երազել, եթե անգամ սեփական հեռախոսը վրից տանում են…

Հաա, իսպանահայության առաջ ելույթ ունենալու ժամանակ առանց Սյունիք քարտեզով համարդ անելու ես???

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ