Ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին

Փետրվարի 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Երևան քաղաքում՝ փետրվարի 22-23-ին սպասվում է ձյուն, 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` փետրվարի 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։

Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 25- ին՝ 17-20մ/վ, 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս՝ 7-10 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ