Այս օրերին մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը. բուժման հետ կապված ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

Սիրելի´ հայրենակիցներ

Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը:

Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:

Զգույշ և զգոն եղեք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ