«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ քննարկել ենք ասուլիսում Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած հայտարարությունները։
Լևոն Շիրինյանի խոսքով՝ ասուլիսի պատճառն այն է, որ Թրամփը Վաշինգտոնում նախագահ դարձավ, Հայաստանում լսեցին, որ Պուտինի հետ մոտ է, և Պուտինը կառավարում է ԱՄՆ նախագահին, ինչն անհեթեթություն է, և Հայաստանից մեսիջ ուղարկեցին, որ մենք տեղում ենք, իր ներկայության ապացույց։
«Ընտրությունները մոտենում են, իրեն թվում է, թե Ռուսաստանը հաղթելու է, որովհետև հայության մի զանգված կա, որին սպանես՝ ուղեղն ուրիշ բան չի աշխատի և իր քաղաքական ու պատմական անցյալին դեմ գնալով՝ պնդում է այդպիսի բաներ։ Ես կարծում եմ, որ այդ շերտի մեջ եղել են լյութոկրատական իշխանության պարագլուխներ և ստեղծել են սա, և ստեղծել են մի բանակ ու մի պետություն, որը չկարողացավ ո՛չ կռվել, ո՛չ պետություն դառնալ։ Սրանք գիտեն, որ եթե Հայաստանը մերձենա Արևմուտքի հետ, նաև Հնդկաստանի հետ է մերձենում, կարող են և պատասխանատվության ենթարկվել, բա քի՞չ է»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե՝ Հայաստանը ճակատագրական պահին գցել է ՌԴ-ին, Լևոն Շիրինյանն ասաց. «Էս մարդը հայ ժողովրդին քցում է և հայ ժողովրդին քցելով՝ քցում է նաև ՀՀ-ին, իր ծննդավայրն էլ նվեր է տվել։ Չի կարող լինել այդպիսի բան, ակնհայտ է, որ Հայաստանն այդ վիճակի մեջ հայտնվել է Լավրովի պլանով և ուրեմն «ռուսսկիյ միռը» վերստեղծելով, որը ֆաշիստական «նովիյ կուրսն է», ինչ տարբերություն։ Հիմա հարցը սա է, ինքը էթնիկական իմաստով հայ է, մենք էդպես գիտենք, բայց ազգային գիտակցությամբ և քաղաքական կողմնորոշումով հայ ժողովրդի հետ կապ ունի՞, թե՞ չունի։ Էստեղ խոսում է ռուսական պետության պաշտոնյան, ընդ որում՝ միջին կարգի պաշտոնյան, որովհետև Ռուսաստանում նրան ով է ճանաչում։ Նա Հայաստանի հետ կապ չունի»,- նշեց Լևոն Շիրինյանը։
Նա, հիշեցնելով Պասկևիչի գրած նամակը ռուս ցարին և նմանեցնելով այդ մտածողությամբ մարդկանց Քոչարյանի և նրա նման մտածողների հետ, ասաց. «Սրանց մտածողությունը ազգային մտածողություն չի, կապ չունի։ Դրա համար էլ «Հայր մերը» չգիտեն, չգիտեն՝ Աստվածաշունչն ինչ է, ձեռներն Աստվածաշնչի վրա դնում, երդվում են, բայց գիտեն՝ կուսակցական տոմս է, և այսպես շարունակ»,- հավելեց Լևոն Շիրինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում