Մաքրեցինք Մանթաշյան փողոցի թեքահարթակների ու մայթերի մի մասը, վերջում էլ գաթա հյուրասիրեցին. Հարությունյան

Երբ հարազատդ դժվար վիճակում է հայտնվում, նրան ու նրա ընտանիքին միայնակ չես թողնում, այլ փորձում ես ինքդ ձեռք մեկնել ծանր պահին օգնելու համար: Նույնը Երևանի դեպքում է. ուժեղ ձյուն է տեղացել, լավ, թե վատ, քաղաքային իշխանություններն անում են առավելագույնը քաղաքը աշխատանքային վիճակի բերելու համար:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով.

«Մենք էլ մեր հերթին պետք է օգնենք մայրաքաղաքին:

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի և թաղապետարանի գործընկերների հետ մաքրեցինք Մանթաշյան փողոցի թեքահարթակների ու մայթերի մի մասը, նաև մեր բակը:

Տնտեսվարողներից մեկն էլ վերջում գաթա հյուրասիրեց մայթերը մաքրելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ