«Հեղափոխությունը տեսա, շատ զարմացա, 500 հազար մարդ կար…». Ռոզի Արմենը այցելել է «Հայրենիքի պաշտպանի տուն»

Այսօր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր այցելել ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենը: Երգչուհին երկար եւ ջերմ զրույցներ ունեցավ կենտրոնում բուժվող տղաների, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ մյուս աշխատակիցների հետ:

Տղաների հետ շփման ընթացքում Ռոզի Արմենը պատմեց, որ 2018 թվականի մայիսին, Թավշյա հեղափոխության օրերին էլ էր Հայաստանում եւ անչափ տպավորված էր գնացել այստեղից:

«Երբ տեսա հեղափոխությունը, շատ զարմացա, 500 հազար մարդ կար: Ասեցի՝ տեսեք՝ ինչ սիրուն երիտասարդություն ունենք:

Այդ երիտասարդությունը միավորվել էր ու բոլորը նույն բանն էին ուզում, ուզում էին, որ Հայաստանը բարձրանա, իրենց գործ տա: Անպայման հաջողության կհասնեք, մի փոքր դժվարությամբ, բայց կհասնեք, Նիկոլի գործը դժվար է»,-ասաց Ռոզի Արմենը:

Ռոզի Արմենը այցելել է «Հայրենիքի պաշտպանի տուն»

Երբ հայ զինվոր է զոհվում կամ վիրավորվում՝ մենք Ֆրանսիայում իմանում ու հուզվում ենք. Ֆրանսահայ սիրված երգչուհի Ռոզի Արմենը այցելել է «Հայրենիքի պաշտպանի տուն»: Հեղինակ՝ Հասմիկ Առաքելյան #Լուրեր

Posted by Լուրեր on Thursday, 30 May 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ