Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հերթական այցն է ունեցել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ։
Ինչպես հայտնել են նախարարությունից, նախարարը շրջայց է կատարել հաստատությունում, հետևել իրականացվող ընթացիկ աշխատանքներին։
Այցի ընթացքում քննարկվել են ավագ սերնդի ներկայացուցիչներին մատուցվող ծառայությունների գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպման շրջանակում նախարարը զրույց է ունեցել հաստատությունում խնամք ստացող բնակիչների և աշխատակիցների հետ։