Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրում է բոլոր գործատուներին վաղը՝ փետրվարի 21-ին, աշխատանքը հնարավորության դեպքում կազմակերպել հեռավար։
«Բոլոր այն գործատուները, ովքեր հնարավորություն ունեն վաղն աշխատանքը կազմակերպել հեռավար կերպով, խնդրում ենք այդպես էլ անել։ Վաղն սպասվում է ամենաառատ ձյան տեղումներով օր։ Երևանի քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը շարունակելու է աշխատել 24-ժամյա ռեժիմով»,- հայտնել է նա։