Դերասան Տիգրան Մնացականյանը և Մարիամ Հովհաննիսյանն ամուսնացել են

Դերասան Տիգրան Մնացականյանը և Մարիամ Հովհաննիսյանն օրեր առաջ ամուսնացել են։ Զույգն արդեն իսկ կիսվել է իրենց հարսանյաց լուսանկարներով:

Սերիալային դերասան Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը 2017թ-ին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ Տիգրանը հայտարարեց, որ ինքն ու կինը՝ Լիանան, ամուսնալուծվել են և ինքը պատրաստվում է ամուսնանալ իրենից 21 տարով փոքր Մարիամի հետ։

2018թ-ին, երբ Մարիամը սիրելիի հետ լուսանկարներ էր հրապարակում ու նշում, որ շուտով ամուսանալու են, կայքերում տարածվեց տեղեկություն, որ զույգը բաժանվել է և հարսանիք չի լինելու։ Նրանք ֆեյսբուքից ջնջեցին համատեղ լուսանկարները։ Տիգրանը կրկին միացավ նախկին կնոջը` Լիանային, ում հետ համատեղ ունեն երեխաներ։ Տիգրանը և իր կինը  սկսեցին միասին լուսանկարներ հրապարակել սոցիալական կայքերում,  իսկ մեկնաբանություններում նրանց ծանոթներն ուրախանում էին զույգի վերամիավորման համար։

Սակայն օրեր առաջ Մարիամն instagram-ի սթորի հավելվածում պատասխանել է հետևորդների հարցերին և կրկին ուշադրություն հրավիրել իր անձնական կյանքի վրա։ Մասնավորապես, նա նշել է, որ ինքն ու Տիգրանը կրկին միասին են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ