![]()
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին:
Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երգչուհին հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում են նրան և գնահատում նրա արվեստը:
«Հայաստան-Սփյուռք կապը նախկինում նաև Ձեզ նման մարդկանց միջոցով էր:
Ձեր երգերը հոգեհարազատ են ժողովրդին, և ամեն անգամ Ձեր կամ տաղանդավոր մյուս հայերի այցելությունները Հայաստան իսկապես մեծ իրադարձություն են դառնում»,-ասել է նախագահը:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև նախագահական նստավայրում համերգներ, ցուցահանդեսներ և մշակութային այլ միջոցառումներ կազմակերպելու իր նախաձեռնությանը՝ նշելով, որ այն շարունակական է լինելու, և պատրաստակամություն է հայտնել այդ նախաձեռնության շրջանակում հյուրընկալել սիրված երգչուհուն:
![]()