Ստեղծվել է ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):

2. Հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ հանձնաժողովը գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված աշխատակարգի համաձայն»,- ասված է որոշման մեջ:

Հանձնաժողովի կազմը՝ ստորև.

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ