Դու մի վատ հուշ ես սերժական, միշիկական անցյալից, վերացող տեսակ. Ալեն Սիմոնյանը՝ Թագուհի Թովմասյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառումներին և հրապարակումներին ու գրել.

«Բա մարդ էլ, իբր, 14 տարվա թերթի խմբագիր/սեփականատեր լինի ու չիմանա, որ արդուկ և հարթուկ բառերը հոմանիշներ են, և երկուսն էլ ճիշտ են: Հայերեն գրելիս՝ գրի ԶԵՐՈ ու սաղ համացանցի մոտ ծաղրի առարկա դառնա և փորձի ինչ-որ մեկի հետ, ով, ի տարբերություն իրեն, երեք լեզվի է տիրապետում, ուղղագրական կամ լեզվաբանական բանավեճի մեջ մտնել:

Էլ չեմ ասում, որ ջղաձգումներդ և ցավերդ հասել են այն աստիճանի, որ արդեն բացեիբաց նեղսրտում ես, որ քեզ անդրադառնում եմ, իսկ կոլեգաներիդ՝ ավելի քիչ: Ասենք, լա՛վ, ես հլը քաղաքական հակառակորդ եմ, ամո՞թ չէ՝ քո գործընկերոջ հանդեպ տենց բան ես անում:

Շարունակի օրը երկու-երեք նյութ գրել հին-նոր թեմաներով, սուտ-ճիշտ՝ դրա համար դատվելով, ում բարև եմ տվել, անունները տալով, քեզ ուղիղ ասել եմ՝ դու անզոր ես, հիշի դա: Ուզում ես քեզ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ անվանի, ուզում ես ամեն օր իմ մասին հարցազրույցներ տուր, հոդվածներ գրի, անունս տալով արթնացի ու քնի, ոչ առաջինն ես, ոչ վերջինը, գնա ուրիշ հերոսի անուն սովորի, դու մի վատ հուշ ես սերժական, միշիկական անցյալից, վերացող տեսակ:

Իսկ հիմա չքվիր լրահոսից, քեզանից շատ ավելի կարևոր բաներ կան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ