Աննա Վարդապետյանը սահմանված ժամից շուտ աշխատավայր ներկայացած առաջին 30 աշխատակցի գրքեր է նվիրել՝ թումանյանական երկտողով:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
«Այսօր՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, աշխատանքի վայր սահանված ժամից շուտ ներկայացած առաջին 30 աշխատակիցները՝ դատախազները, քաղաքացիական ծառայողները, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից ստացել են՝ նվեր՝ գրքեր՝ կից թումանյանական երկտողով»: