ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ Արցախում քիչ, թե շատ խաղաղապահները իրենց ֆունկցիաները վատ չէին անում․«Լավ էին անում սկզբնական շրջանում, այնքան ժամանակ, մինչև մենք չենք ասել, որ ճանաչում ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Հենց դա ասել ենք, պրոբլեմները սկսվել են և բնականաբար պետք է սկսվեին»,- նշել է Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը կամ իրադարձությունների հերթականությունն է խառնում, կամ էլ նրա խոսքը գրել և խմբագրել են Ռուսաստանում։
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից և ռուս խաղապահների տեղակայումից օրեր անց ադրբեջանական կողմը Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր հատվածում ռազմական խոշոր սադրանք է իրականացնում, որի հետևանքով երկու գյուղերը բռնազավթվում են, 62 հայ զինծառայողներ գերեվարվում են, ևս 9-ը զոհվում են։
Այդ ռազմական սադրանքից հետո էլ ադրբեջանական կողմը Արցախում գրեթե ամեն օր խախտում էր հրադադարի ռեժիմը, կրակում էր անզեն արցախցիների ուղղությամբ ռուս խաղապահների աչքի առաջ։
Հաջորդ խոշոր սադրանքը գրանցվում է 2022 թ․մարտին, երբ ադրբեջանցիները խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնում Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։
Ադրբեջանցիները 2020 թվականի դեկտեմբերից սկսած մինչև Արցախի բլոկադան ու հայաթափումը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տարբեր ժամանակահատվածներում կիրառել են խոշոր տրամաչափի զինատեսակներ, ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել հայկական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել են բազմաթիվ հայ զինվորականներ։
Այս իրադարձությունները Ռոբերտ Քոչարյանը բնականաբար չէր կարող մոռանալ և անկհայտ է, որ ՀՀ երկրորդ նախագահը խեղաթյուրելով փաստերը փորձում է Ռուսաստանի փաստաբանությամբ զբաղվել։
Գրեթե նույն նարատիվները «վոինը» կրկնում է նաև ՀԱՊԿ-ի պարագայում, նշելով, որ ՀՀ իշխանություններն իրենք են վարկաբեկել ՀԱՊԿ-ին։ Այն դեպքում, երբ ՀԱՊԿ կոչվող անհասկանալի կառույցն է հրաժարվել կատարել իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ, երբ Հայաստանի սուվերեն տարածքը ենթարկվում էր ռազմական ագրեսիայի։
10 տարվա պաշտոնավարման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը դարձրեց ռուսական ֆորպոստ։ Հենց նա է Ռուսաստանին նվիրել կամ կոպեկնրով վաճառել Հայաստանի գրեթե բոլոր ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները։ Ռոբերտ Քոչարյանն է չնչին պարտքի դիմաց ռուսներին նվիրել ռազմավարական նշանակության մի քանի օբյեկտներ, որոնց մի մասը մինչը այսօր անգործության է մատնված։
«Վոինը» այսօր էլ ներխուժել է Հայաստանի ներքաղաքական կյանք և ռուսական վարձու պաշտոնյայի նման սպասարկում է ռուսական շահերը՝ ընդդեմ Հայաստանի։