«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով սպասվող եղանակային կտրուկ փոփոխություններին:
«Օրեր են, կմթնեն, անց կկենան: Մեկ է՝ դիմացում գարուն է»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ մի քանի օր շարունակ ՀՀ ամբողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, մերկասառույց, բուք, քամու ուժգնացում: