Ի՞նչ գրքեր են կարդում վարչապետն ու առաջին տիկինը, ի՞նչ գիրք են նվիրելու և ի՞նչ կցանկանային նվեր ստանալ. ներկայացնում են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու տոնը:  Zarkerak.am-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանից և առաջին տիկին Աննա Հակոբյանից հետաքրքրվել է, թե ինչ գրքեր են կարդում, որոնք են սիրելի գրքերը, ինչ գիրք են նվիրելու և որը կցանկանային նվեր ստանալ:

Ներկայումս կարդում են

Նիկոլ Փաշինյան. «Հայոց պատմություն» հատոր երրորդ գիրք առաջին, (ԳԱԱ Պատմության ինստիտուտի հրատարակություն)
Henry Kissinger Leadership  (Հենրի Քիսինջեր «Առաջնորդություն»):

Աննա Հակոբյան. Հենրիկ Մեյնանդեր «Երջանկության քաղաքական գինը. Ֆինլանդիայի պատմությունը»:

 

Ամենասիրելի գրքերը

Նիկոլ Փաշինյան.
1. Նոր Կտակարան
2. Ե. Չարենց «Երկիր Նաիրի»
3. Nelson Mandela “Long walk to freedom”, (Նելսոն Մանդելա «Երկար ճանապարհ դեպի ազատություն»)  
4. Արմեն Շեկոյան «Երևան հյուրանոց»
5. Հովհաննես Թումանյան «Ընտրանի»

Աննա Հակոբյան.
1. Հերման Հեսսե «Հուլունքաղաղ»
2. Նիկոս Կազանձակիս «Հույն Զոռբան»
3. Շառլ Ազնավուր «Մեղմ շշուկով»
4. Փոլ Ռ. Իգնեշիուս  «Հիմա մասամբ գիտեմ»
5. Վիլյամ Սարոյան «Ուեսլի Ջեքսոնի արկածները»

 

Ի՞նչ գիրք կնվիրեն և ի՞նչ գիրք կուզեն նվեր ստանալ

Նիկոլ Փաշինյան.  Կցանկանայի նվեր ստանալ Արամ Պաչյանի ամենավերջին գիրքը, իսկ թե ում ինչ գիրք եմ պատրաստվում այսօր նվիրել՝ հետևեք իմ ՖԲ էջին:

Աննա Հակոբյան. Այս պահին դեռևս չեմ որոշել, թե որ գիրքը կնվիրեմ։ Ինքս նվեր կցանկանայի ստանալ ժամանակակից հայ գրողի՝ վերջին երեք տարվա ընթացքում բեսթսելեր դարձած գիրքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ