ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ընտրություններ, եթե ցանկանում է տեղ ունենալ բանակցությունների սեղանի շուրջ։
Թրամփը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Վլադիմիր Զելենսկին այլևս ժողովրդականություն չի վայելում։
«Ինձ հաճելի չէ դա ասել, բայց նրա վարկանիշն իջել է մինչև 4%։ Երկիրը քանդված է, քաղաքների մեծ մասն ավերված են»,- ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կարող էր ոչնչացնել Ուկրաինայի բոլոր քաղաքները, սակայն չի ցանկանում դա անել։