Քաղաքական ակտիվիստ Մանուել Մանուկյանը ներողություն է խնդրել՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին զրպարտելու համար:
«Ես Մանուել Մանուկյանս զրպարտել եմ Սուրեն Պապիկյանին 24.01.2023թ-ին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ էջում կատարել եմ հրապարակում Սուրեն Պապիկյանի վերաբերյալ : Հայտնում եմ որ իմ կողմից ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը և ես զրպարտել եմ Պարոն Սուրեն Պապիկյանին։ 24.01.2023թ կատարած հրապարակման մեջ կատարել եմ վիրավորական բնույթի արտահայտություն` օգտագործելով «դիշովկա» արտահայտությունը, որով վիրավորել եմ նրա պատիվն ու արժանապատվությունը , որի համար ներողություն եմ խնդրում Սուրեն Պապիկյանից»,- ասվում է հերքման և ներողություն խնդրելու տեքստում:
Ներկայացնում ենք Մանվել Մանուկյանի ներողություն խնդրելու գրառման տեսապատճենը և նրա ավելի վաղ արած վիրավորական գրառումը: