Պարգև Վարդանյան, բեմական անունը՝ ՊԱՐԳ կամ Պարգ, հայ երգիչ և երգահան։ Ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում «Survivor» երգով, որի հեղինակներն են Թոմաս Ջիսոնը (Լորինի «Tattoo» և «Euphoria» Եվրատեսիլի հաղթող երգերի հեղինակը) և Բենջամին Ալասուն (Նեմոյի «The Code» հաղթող երգի հեղինակը)։
Պարգը՝ Պարգև Վարդանյանը, ծնվել է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում։ Նրա առաջին երաժշտական փորձը եղել է տեղի եկեղեցու երգչախմբում մինչև վեց տարեկան հասակը։ Փոքր հասակում Պարգն ընտանիքի հետ տեղափոխվել է Վոլգոգրադ, որտեղ հաճախել է տեղի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտն ու ավարտել «Թատերական արվեստ և դերասանություն» բաժինը։ Այնտեղ նաև համահիմնադրել է «The Edge Chronicles» անվանումով խումբը։
Պարգը 2021 թվականին թողարկել է իր առաջին սինգլը՝ «Գինին ու Գրելը»։ Երգիչը 2022 թվականին վերադարձել է Հայաստան և հաստատվել Երևանում: Նույն թվականի հունիսին Պարգը բացել է Զազի համերգը Երևանի «ՀԱՅԱ» փառատոնում: Այդ ժամանակից ի վեր նա կատարել է Ռոզա Լինի երգերի քավեր տարբերակները և համագործակցել Բրյունետի հետ:
Երգիչն ամուսնացած է։ Երգչի կինը բլոգեր Նանա Վարդանյանն է: