Քաղաքագետ Հարություն Մկրտչյան «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին, գրել է.
«Արա դու տենց էլ հայերեն չսովորեցիր`այ ալբանացի»:
Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը մեծ ասուլիս է կազմակերպել, որի ժամանակ խոսել է «տռուսիկ»-ում պահվող բանակցային փաստաթղթերից մինչև «քամակի մեծություն»:
Ասուլիսի ժամանակ նա իրեն ուղղված հարցերից մեկին ի պատասխան՝ նաև կլիզմայի մասին անեկդոտ է պատմել:
«Կլիզման եղել է ընտրությունների ժամանակ: Ես մի անեկդոտ պատմեցի, որտեղ կար կլիզմա արտահայտությունը: Մի չոբան գալիս է մի թագավորի մոտ, թագավորը փորկապ է լինում: Բժիշկներով, գիտնականներով մտածում են՝ ինչ անեն, չեն կարողանում հարցը լուծել: Հայտարարվում է, որ ով փորկապը կբուժի, ոսկի կտան էդ մարդուն, թագավորության կեսը կտան: Մի չոբան գալիս, է, ասում՝ կբուժեմ: Ասում են՝ ո՞նց, կլիզման է հանում գրպանից, բացատրում՝ ոնց են օգտագործում, ջուր են բերում, մի տեղն են գցում, բան, թագավորը ջղայնանում է, ասում՝ էս սրիկան ինչ առաջարկում է, իրան կանենք: Բռնում էս չոբանին կլիզմա են անում, թագավորն էնքան ծիծաղում ա, փորը բացվում ա: Հետո հենց թագավորի փորը կապ է ընկնում, չոբանին բերում, կլիզմա են անում»,- պատմել է Քոչարյանը՝ նշելով, որ դա է եղել ընդդիմության մասին իր խոսքը: