Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարություններին:
«էմոցիաները հաճախ կոտրում են այն գաղտնիքները, որոնք խելքը տարիներով փորձել է պահել։
Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում փաստացի ինքնախոստովանեց և բացահայտեց «Հոկտեմբերի 27»-ը՝ ասելով, որ Վազգեն Սարգսյանը տեղյակ էր Մեղրիի բանակցությունների բոլոր մանրամասներից:
Թերևս տեղյակ էր, դեմ էր, դրա համար էլ սպանվեց ու իր մահով կանխեց, որ չհանձնվի…
Ագնեսը լավ հասկացավ սայթաքումը,
Սանձարձակ ու զարգացման խնդիր ունեցող երեխային պաշտպանող ծնողի նման սկսեց աղաղակել՝ փակենք այս թեման, այս թեմայով էլ հարցեր չլինեն…
Հարավային Ավստրալիայի անապատային շրջաններում հայտնի թայպան օձի հայկական այս մարմնացման թույնի արտանետման միակ պատճառը նրա ազատությունն է, որին նա արժանի չէ»,- գրել է Խաչատրյանը