ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում Ռուսաստանի դեսպանն է ասուլիս տալիս, բաց չթողնեք»:
Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է կատարել. «Քոչարյանն ասում է՝ քանի որ Հայաստանը չի ներգրավվել Ուկրաինայի դեմ պատերազմում, հետևաբար, ՌՔ-ի ասած՝ «ճակատագրական պահին քցել է Ռուսաստանին», ապա ավելացնում է, որ՝ «սա ճակատագրական սխալ էր, որի գինը վճարել ենք Արցախի կորստով»:
Հիմա, խնդրում եմ, ինքնուրույն վերլուծեք մեկնաբանություններում, արդյո՞ք ՌՔ-ն չի ասում, որ Ռուսաստանը պատժեց Հայաստանին Արցախով, քանի որ վերջինս չի աջակցել իրեն Ուկրաինայի դեմ պատերազմում»: