«Այս կազմով սա մեր վերջին նիստն է…». վարչապետ Փաշինյան

Արդեն ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի մասին օրենքը և սա 17 նախարարությունների կազմով մեր վերջին նիստն է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում կատարած աշխատանքի համար:

Նրանց, ովքեր կշարունակեն, հաջողություն եմ մաղթում, ովքեր չեն շարունակի, շնորհակալություն եմ հայտնում աշխատանքի համար: Այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են, շատ երկար քննարկվել են, վերլուծվել ու դիտարկվել.

«Մենք համոզված ենք, որ դա ճիշտ որոշում է, ինչի արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ:

Մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից մենք ինքներս առանձնապես գոհ չենք, մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը: Ի վերջո այն պետք է խթանի նախանշված տնտեսական տեսլականի իրականացմանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ