![]()
Ռուս լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը Հայաստանից հերթական տեսանյութն է հրապարակել, որտեղ քննարկում է մեր երկրում դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: Ստեղծված իրավիճակը նա բնութագրում է որպես «հեղափոխական ազգային իշխանության կառավարման ժամանակահատվածի ամենամեծ պետական ճգնաժամը»:
«Այն նույն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Ուկրաինան ուշադիր հետևում էին Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը, Հայաստանում դատարաններ էին շրջափակվում»,- հայտարարել է բլոգերը:
Նա հիշեցնում է այս տարվա մայիսի 20-ի իրադարձությունները, երբ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո հանրապետության ամբողջ տարածքում դատարանները շրջափակվել էին ու դատավորներին հնարավորություն չէր տրվում մուտք գործել շենք: Լրագրողը մանրամասնում է նաև դատարանները շրջափակելու որոշման առիթ դարձած իրադարձություններն ու դրանց նախապատմությունները:
![]()
«Դատական համակարգը, դատական «մեքենան» ամբողջությամբ կաթվածահար էր եղել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ մարդկանց նման գործողություններ իրականացնելու կոչ արել էր, ոչ ավելի, ոչ պակաս, երկրի վարչապետը»,- հայտարարել է նա:
![]()