![]()
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ Մյասնիկյանի արձանին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ սալիկների հետ կապված խնդիր կա, ԱԻՆ-ի աշխատակիցները գնացել, ուսումնասիրել են։
«Դա պատկանում է Մշակույթի նախարարությանը, նախարարության հետ կապվեցինք, ասեցինք, որ եթե մեր աշխատողները բարձրանան թափեն, արճիճով է ամրացված, ամբողջությամբ կթափվի»,- ասաց նախարարը։ Ցոլակյանի խոսքով՝ պետք է ուսումնասիրություն կատարվի ու հարցը լուծվի։
«Հայտնի այգու բացման օրը, երբ շրջայցի էինք, Վարդանյան եղբայրներն ինձ տեղեկացրին, որ իրենք առաջարկել են այգու հետ նաեւ այդ արձանը նորոգեն, բայց ասվել է, որ դա մշակութային արժեք է, ես էլ ասացի՝ մշակութային արժեք է, թողեք հանգիստ քանդվի, պետք չէ նորոգել, հանկարծ չկպնեք, մենք արդեն սովոր ենք, որ մշակութային արժեքը պետք է ավերակ լինի»,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, երբ տեսել է, որ քարեր են կախված, ասել է, որ տեսականորեն վտանգ կա, պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել։
«Դրանից հետո ես անցնում եմ ու ինչ եմ տեսնում, տեսնում եմ, որ բերել են էդ արձանը ժապավենով փաթաթել են, ընդ որում, էն հայտնի շաբաթօրյակի օրը, երբ Սոս Սարգսյանի թատրոնը պիտի բացվեր, ես այդ օրը Երեւանի քաղաքապետին ու մյուս պատասխանատուներին ասացի, որ ճանապարհը, օրինակ, փակում են, ինչ-որ բան են կապում, ինչո՞ւ պետք է էդ փակելը արվի 73 թվի արտադրած ցելոֆանի ժամապենով՝ 25 տեղից կապած»,- ասաց վարչապետը:
![]()