Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին ամուսնալուծվել են «Գրեմմիի» սկանդալից հետո

Ռեփեր Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին ամուսնալուծվում են «Գրեմմի»-ում տեղի ունեցած սկանդալից հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը ։

2025 թվականի սկզբին զույգը սկանդալի մեջ հայտնվեց «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ. զույգին խնդրեցին լքել միջոցառումը Բիանկայի թափանցիկ զգեստի պատճառով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Քանյեն ու Բիանկան բաժանվել են մրցանակաբաշխությունից անմիջապես հետո։ Նրանք ապրում են առանձին և սպասում են փաստաբաններին, որպեսզի ավարտեն բոլոր փաստաթղթերը։ Նշվում է, որ Սենսորին որպես փոխհատուցում կստանա 5 մլն դոլար։

Աղբյուրը նաև պնդում է, որ սկանդալի պատճառով ռեփերը կորցրել է 20 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը. այդքանը նա պետք է ստանար ելույթի համար։

Մինչ զույգը դեռևս չի մեկնաբանել ամուսնալուծության մասին լուրերը, ռեփերի ներկայացուցիչն արձագանքել է տարածված լուրերին։

«Նրանց անձնական կյանքի մասին հայտարարությունները կգան անմիջապես նրանցից, այլ ոչ թե առանց աղբյուրների լուրեր տարածող տաբլոիդներից»,- գրում է The Hollywood Reporter-ը ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ