44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները

44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ գտնվել են հերոսաբար նահատակված եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները։

Հայտնում են Սիսիանի համայնքապետարանից:

Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 16-ին` ժամը 17։00-ից 20։00-ն, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 17-ին, ժամը 13։00-ին, Սիսիանի քաղաքային պանթեոնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ